Չինաստանը պատրաստ է համագործակցել Մերձավոր Արևելքի երկրների հետ. Ծինփին

Չինաստանը պատրաստ է համագործակցել Մերձավոր Արևելքի երկրների հետ՝ միջազգային ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու և հակամարտությունների օջախները վերացնելու համար. հայտարարել է ՉԺՀ նախագահ Սին Ծինփինը՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ բանակցությունների ընթացքում։ «Չինաստանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ միջազգային ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու և հանուն զարգացման համագործակցությունն առաջ մղելու համար»,- ասել է նա։ Ծինփինը նաև ընդգծել է Պեկինի պատրաստակամությունը՝ «աջակցելու տարածաշրջանի երկրների շահերի ինտեգրմանը, փոխադարձ վստահության աստիճանական ամրապնդմանը և հակամարտությունների օջախների վերացմանը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12450

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով