«Պանիր Չանախ» արտադրատեսակը վտանգավոր է. արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արփինե Օրդյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Վերիշեն բնակավայր) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարել առկա արտադրատեսակներից: «Լաբորատոր հետազոտությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ «Պանիր Չանախ» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,– հայտնում են ՍԱՏՄ-ից։ Տեսչական մարմնի ղեկվարի որոշմամբ՝ կաթնամթերքի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12528

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով