ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,70 մ։ Այս ցուցանիշը սեպտեմբերի 1-ի դրությամբ վերջին 64 տարիների ամենաբարձր մակարդակն է։ 2026 թվականը շարունակում է առանձնանալ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի ցուցանիշներով իր ուրույն տեղը զբաղեցնելով բազմամյա դիտարկումների շարքում։



