Էբոլայի զոհերի թիվը Կոնգոյի ԴՀ-ում գերազանցել է 3 հազարը

Կոնգոյում Էբոլա վիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 3 հազարը։ Վերջին տվյալներով՝ վարակից մահացել է 3007 մարդ, իսկ մահացության ցուցանիշը կազմում է 48,6 տոկոս։ Ավելի քան 1400 հիվանդ ապաքինվել է, ևս մոտ 830 մարդ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցներում։ Վիրուսի տարածման դեմ պայքարը շարունակվում է երկրի վեց նահանգներում՝ Իտուրի, Չոպո, Ստորին Ուելե, Վերին Ուելե, Հյուսիսային Կիվու և Հարավային Կիվու։ Բռնկման օջախը համարվում է Իտուրի նահանգը, որտեղ վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 49 նոր դեպք։ Կոնգոյում Էբոլայի դեմ իրականացվում է նաև պատվաստման արշավ՝ Ervebo պատվաստանյութով, որը նախապես մշակվել էր վիրուսի Զաիր տարբերակի դեմ, սակայն դրական արդյունքներ է ցույց տվել նաև ներկայիս Բունդիբուգյո շտամի դեմ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12449

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով