Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Խոր ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին վարչապետ պարոն Էդուարդ Բալադյուրի մահվան մասին։ Էդուարդ Բալադյուրը Ֆրանսիայի նորագույն պատմության նշանավոր պետական և քաղաքական գործիչներից էր, ով իր երկարամյա գործունեության ընթացքում զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ, այդ թվում՝ ստանձնել Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը երկրի համար կարևոր ժամանակաշրջանում՝ իր ներդրումն ունենալով Ֆրանսիայի քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման գործում։ Հայաստանում առանձնահատուկ զգացումով ենք հիշում նաև Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները, որոնք նրա կյանքի պատմությունը կապում էին հայ ժողովրդի հետ։ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հայաստանի ժողովրդի անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, ինչպես նաև հանգուցյալի ընտանիքին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն այս ծանր կորստի պահին»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12275

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով