Բյուրեղավանցի 29-ամյա կնոջ տանը թմրանյութերով փաթեթներ են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Կոտայքի մարզի քրեական ոստիկանների հետ։ Օգոստոսի 27-ին՝ ժամը 13-ին, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Բյուրեղավանում ձերբակալվեց նույն քաղաքի բնակիչ 29-ամյա մի կին։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ օգոստոսի 29-ին խուզարկություն կատարվեց 29-ամյա կնոջ բնակարանում։ Հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված 38 փաթեթ՝ ընդհանուր 38 գրամ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, 52 գրամ նույն զանգվածով լցված տոպրակ և ընդհանուր 118 գրամ քաշով մարիխուանայի 57 փաթեթ։ 29-ամյա կինը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12368

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով