Այցելել ենք Գագիկ Խաչատրյանին.անձի իրավունքները պետք է երաշխավորված լինեն ամբողջ վարույթի ընթացքում

Մենք հաճախ խոսում ենք ժողովրդավարությունից՝ ընտրություններից, ինստիտուտներից, օրենքներից։ Բայց ժողովրդավարության իրական որակը երևում է ոչ թե այնտեղ, որտեղ պետությունն ու քաղաքացին համաձայն են, այլ այնտեղ, որտեղ պետությունն ունի օրինական հարկադրանքի ուժ, իսկ քաղաքացին՝ իրեն պաշտպանելու օրինական հնարավորություն։ Երբ հիվանդ մարդուն պատգարակով բերում են դատարան, երբ խաղաղ պայմաններում զինվոր է մահանում, երբ կալանքը երկարում է, երբ նախաքննական մարմինը հրապարակում է մարդու անձնական կյանքի մանրամասները, երբ ոստիկանությունը կանգնում է քաղաքացու և նրա տան միջև՝ յուրաքանչյուր դեպքում տարբեր իրավական պատմություն ունենք։ Բայց բոլորի հիմքում նույն հարցն է՝ որտե՞ղ է ավարտվում պետության իրավաչափ իշխանությունը և սկսվում մարդու իրավունքը՝ պաշտպանված լինելը հենց այդ իշխանությունից։ Մարդու իրավունքների պաշտպանը այդ սահմանի ռադարն է։ Նրա գործը միայն արդեն կատարված խախտումն արձանագրելը չէ։ Նա պետք է առաջիններից տեսնի, թե որտեղ է համակարգը մոտենում վտանգավոր սահմանին՝ բանակում, ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկում, դատարանում, պետական մարմնի հաղորդագրության մեջ կամ նոր օրենքի նախագծում։ Այսօր Անահիտ Մանասյանի հետ փորձելու ենք հասկանալ ոչ միայն՝ խախտվե՞լ է որևէ մեկի իրավունքը, այլ ավելի դժվար հարցը՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը կարողանո՞ւմ է կանխել խախտումը, երբ այն դեռ միայն պետական որոշում, գործելակերպ կամ վտանգավոր միտում է։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12294

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով