Meet Dilijan-ը մեկնարկում է հինգշաբաթյա ստեղծարար արշավ և հրավիրում դիզայներներին, արվեստագետներին, լուսանկարիչներին, ստեղծագործողներին, Դիլիջանի բնակիչներին և քաղաքի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց ներկայացնելու, թե ինչպիսին է Դիլիջանը իրենց պատկերացումներում։ Արշավի գաղափարը պարզ է․ յուրաքանչյուրն իր ձևով է տեսնում և զգում Դիլիջանը։ Յուրաքանչյուր մարդ ունի Դիլիջանի իր պատկերացումը՝ իր գույներով, պատմություններով ու հիշողություններով։ Մրցույթի մասնակիցները պետք է իրենց աշխատանքներով պատասխանեն հետևյալ հարցերին՝ «Meet Dilijan × Creators»-ը ստեղծարար արշավ է, որը Դիլիջանի պաշտոնական ռեբրենդինգը չէ։ Արշավի նպատակն է մարդկանց հնարավորություն տալ ներկայացնելու գաղափարներ, թե ինչպես են տեսնում Դիլիջանը։ «Դիլիջանը միշտ եղել է ստեղծագործ մարդկանց քաղաք։ Այստեղ ապրել ու ստեղծագործել են կոմպոզիտորներ և արվեստագետներ, իսկ այսօր քաղաքում ձևավորվում են նոր ստեղծարար համայնքներ, աշխատում են դիզայներներ ու տարբեր ոլորտների ստեղծագործողներ։ Ստեղծարարությունը Դիլիջանի բնավորության կարևոր մասն է։ Այս արշավով ուզում ենք այդ ոգին ավելի տեսանելի դարձնել և մարդկանց հնարավորություն տալ ցույց տալու, թե ինչպես են իրենք տեսնում Դիլիջանն այսօր»,- արշավի գաղափարը ներկայացնում է Meet Dilijan նախագծի ղեկավար Դիաննա Ասլանյանը։ Մրցույթի մասնակցության պայմանները Սեպտեմբերի 1-14-ը կարող եք ներկայացնել քո աշխատանքը՝ Դիլիջանից ոգեշնչված։ Դա կարող է լինել լոգո, խորհրդանիշ կամ ցանկացած այլ տեսողական գաղափար։ Սեպտեմբերի 15-228-ը ընտրված աշխատանքներն ու դրանց հեղինակները կներկայացվեն Meet Dilijan-ի սոցիալական էջերում և հարթակում։ Այնուհետև բոլորը հնարավորություն կունենան քվեարկել իրենց նախընտրած աշխատանքների օգտին։ Մասնակիցները նաև կարող են կիսվել իրենց աշխատանքներով ընկերների և հետևորդների հետ։ Արշավի ավարտին կհայտարարվեն երեք հաղթողները։ Սա միայն մրցույթ չէ։ Meet Dilijan-ը ցանկանում է ստեղծել մի հարթակ, որտեղ Դիլիջանի հետ կապ ունեցող մարդիկ կարող են իրենց գաղափարներով ներկայացնել քաղաքը։ Հեղինակի համաձայնությամբ՝ ընտրված աշխատանքները հետագայում կարող են օգտագործվել Դիլիջանին վերաբերող հուշանվերների, մերչենդայզի կամ այլ ստեղծարար նախագծերի համար։ «Meet Dilijan × Creators»-ը կարող է դառնալ նաև շարունակական նախաձեռնություն՝ ստեղծելով նոր հնարավորություններ արվեստագետների, դիզայներների և այլ ստեղծագործող մարդկանց համար՝ մասնակցելու Դիլիջանի ներկայացմանն ու զարգացմանը։ Ո՞վքեր կարող են մասնակցել Մասնակցել կարող են բոլորը՝ դիզայներներ, արվեստագետներ, լուսանկարիչներ, ստեղծագործողներ, Դիլիջանի բնակիչներ կամ պարզապես մարդիկ, ովքեր սիրում են քաղաքը և իրենց կապն ունեն Դիլիջանի հետ։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել քո ստեղծած լոգոն կամ տեսողական գաղափարը և կարճ պատմել, թե ինչ է այն նշանակում և ինչու ես հենց այդպես պատկերել Դիլիջանը։ Աշխատանքը պետք է լինի ամբողջությամբ քո հեղինակային ստեղծագործությունը։ Աշխատանքի հեղինակային իրավունքը պահպանվում է։ Meet Dilijan-ը կարող է ներկայացնել և



