Իսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի են դուրս եկել միգրացիոն ճգնաժամի պատճառով

Իսպանիայի ավելի քան 200 քաղաքներում և բնակավայրերում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ կապված Սեուտայում շարունակվող միգրացիոն ճգնաժամի հետ։ Մադրիդում, ըստ հաղորդումների, փողոց է դուրս եկել շուրջ 50 հազար մարդ։ Ցուցարարները քննադատել են վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարությանը՝ Սեուտայում ստեղծված իրավիճակը պատշաճ կերպով չկարգավորելու համար։ Մադրիդում ակցիայի ավարտից հետո ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին՝ կիրառելով արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Հաղորդվել են նաև կրակոցների և պայթյունների ձայներ։ Սեուտայում միգրացիոն ճգնաժամը շարունակվում է շուրջ մեկ ամիս։ Մարոկկոյից զանգվածային սահմանահատումից հետո քաղաքում շարունակում է մնալ 5-8 հազար միգրանտ, այդ թվում՝ առանց ուղեկցության անչափահասներ։ Իսպանիայի իշխանությունները փորձում են նրանց տեղավորել և գրանցել, ինչպես նաև Մարոկկո վերադարձնել այն անձանց, որոնց նկատմամբ վերադարձի որոշումներ կարող են կիրառվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12302

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով