Թրամփը Մակրոնին սպառնացել է ֆրանսիական գինիների 100% մաքսատուրքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է արել բարձրացնել դեղերի գները՝ հակառակ դեպքում սպառնալով Ֆրանսիայից ներմուծվող գինիների և շամպայնի նկատմամբ 100% մաքսատուրք սահմանել։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը որոշ դեղերի համար վճարում է զգալիորեն ավելի բարձր գին, քան եվրոպական երկրները։ «Էմանուել, դու պետք է եռապատկես դեղատոմսով դեղերի գները։ Եթե դա չանես, ես 100% մաքսատուրք կսահմանեմ ԱՄՆ ներմուծվող քո բոլոր գինիների և շամպայնի վրա»,- ասել է Թրամփը՝ ներկայացնելով Մակրոնի հետ իր զրույցը։ Թրամփը պնդել է, որ Մակրոնը վերջում համաձայնել է իր պահանջին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12312

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով