Նեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1252-ի: Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV)՝ հղում անելով Նեպալի ոստիկանությանը: Օգոստոսի 2-ին հաղորդվել էր 1127 զոհի մասին: Անհետ կորած է 4875 մարդ: Նրանց թվում կա առնվազն 601 օտարերկրյա քաղաքացի։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ Նեպալի իշխանությունների՝ ջրհեղեղից տուժած շրջաններում հարկավոր է վերակառուցել 20 000 տուն։ Ջրհեղեղը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին, Նեպալի և Չինաստանի սահմանին։ Ըստ Չինաստանի իշխանությունների՝ Տիբեթում աղետից հետո հայտնաբերվել է 21 հոգու մարմին։ 541 մարդ անհետ կորած է։



