Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համալիր հարկային ստուգումների իրականացումը ոչ միայն որպես հարկային պարտավորությունների վերահսկողության, այլև՝ հարկային կարգապահության բարձրացման և հարկ վճարողների կողմից օրենքով սահմանված պարտավորությունների կամավոր ու պատշաճ կատարման խթանման գործիք, ներկայացնում է․ 2026 թ․ առաջին կիսամյակում իրականացված համալիր հարկային ստուգումների արդյունքները 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն։ Մասնավորապես, 72 ստուգման արդյունքում կազմվել է ստուգման ակտ՝ ընդհանուր առմամբ առաջադրելով 15․7 մլրդ դրամի հարկային պարտավորություն, իսկ 218 ստուգման 178 դեպքով՝ հարկ վճարողների 81․6 տոկոսը ներկայացրել են ճշտված հարկային հաշվարկներ և բյուջե են հաշվեգրվել 17․6 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։ Նվազել են համալիր հարկային ստուգումների քանակները 2025 և 2026 թվականների առաջին կիսամյակների արդյունքներով իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է 89-ով կամ 29%-ով, մինչդեռ ստուգման ակտերով առաջադրված գումարների մասով արձանագրվել է 165% աճ, իսկ ճշտված հաշվարկների ներկայացման մասով գումարային 34% աճ։ Կամ որ նույնն է առաջին կիսամյակների արդյունքներով իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է 1/3-ով, մինչդեռ ստուգման ակտերի մասով արձանագրված իրավախախտումներն ավելացել են 1․65 անգամ, ճշտումների մասով՝ 1/3-ով։ 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին հայտնաբերված իրավախախտումներով ստուգումների քանակը կազմել է 271, որն իրականացված ստուգումների 88%-ն, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում հայտնաբերված իրավախախտումներով ստուգումների քանակը կազմել է 198 կամ, որ նույնն է՝ ընդհանուր ստուգումների 91%-ը։ Ավելացել է ստուգումներով հայտնաբերումների տեսակարար կշիռը։ Բարելավվել է համալիր հարկային ստուգումների արդյունավետությունը 2026 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշներով բարելավվել է հարկային մարմնի նախաձեռնած համալիր հարկային ստուգումների արդյունավետությունը՝ դարձնելով դրանք առավել թիրախային։ Տնտեսվարողների ռիսկայնությունը որոշող չափանիշների հիմքով իրականացվել է 121 ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 19․1 մլրդ դրամի իրավախախտում, որից 16․2 մլրդ դրամը ճշտված հաշվարկներով վերականգնվել է բյուջե, մինչդեռ 2025 թվականի առաջին կիսամյակի տարեկան ծրագրի շրջանակում իրականացված 215 ստուգման արդյունքներով հայտնաբերվել է 13․2 մլրդ դրամի իրավախախտում։ Այսպիսով, իրականացված ստուգումների արդյունավետությունն ավելացել է շուրջ 45%-ով՝ վարչարարության 43․7% նվազման պայմաններում։ Արդյունքում մեկ ստուգման միջին արդյունքը կազմված ստուգման ակտերի մասով 2026 թվականի առաջին կիսամյակում աճել է 2025 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 274%-ով կամ 2․7 անգամ ՝ դառնալով 72․3 մլն դրամ, իսկ ներկայացված ճշտված հաշվարկների մասով՝ 88%-ով՝ դառնալով 80․8 մլն դրամ: Ավելացել է իրավապահ մարմինների որոշումներով կատարված մեկ ստուգման միջին արդյունքը 2026 թ․ հունվար-հունիս ամիսներին՝ իրավապահ մարմինների կողմից ուղարկված որոշումների հիման վրա, իրականացվել է 97 ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է ընդամենը 14․8 մլրդ դրամի խախտում, որից՝ 12․8 մլրդ դրամն առաջադրվել է ստուգման ակտով, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում միևնույն հիմքով իրականացված ստուգումներով հայտնաբերվել է 8․2 մլրդ դրամի գումար, որից 4․5 մլրդ դրամը՝ ստուգման ակտով։ Իրականացված ստուգումների արդյունքներն ըստ ոլորտների Մասնավորապես, առավել խոշոր խախտումներ հայտնաբերվել են հետևյալ ոլորտներում․ Լուծարային և վերակազմակերպումների համալիր ստուգումների արդյունքները 2026 թվականին իրականացվել է 148 լուծարային և վերակազմակերպումների համալիր ստուգում, որի արդյունքում հայտնաբերված հարկային իրավախախտումները նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճել են 185%-ով կամ, որ նույնն է՝ 1․9 անգամ։ Կարևոր է հիշել, որ օրինապահ գործունեությունը յուրաքանչյուր հարկ վճարողի ներդրումն է՝ արդար մրցակցային միջավայրի ձևավորման, ստվերային շրջանառության նվազեցման, ինչպես նաև երկրի տնտեսական կայունության ապահովման գործում։



