Հայաստանի սոցապնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքային միգրացիային վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին, այս մասին հայտնում են նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքային միգրացիայի և մարդկային ներուժի զարգացման վերաբերյալ: Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ առկա փոխվստահությունն ու համագործակցության փորձը նպաստավոր հիմք են ստեղծում ոլորտային կապերի խորացման և նոր նախաձեռնությունների իրականացման համար։ Ներկայացնելով ոլորտային բարեփոխումները՝ նախարարը շեշտել է, որ ՀՀ աշխատաշուկան աստիճանաբար անցում է կատարում զարգացման մի նոր փուլ, որտեղ երկիրը աշխատուժ արտահանողից վերածվում է նաև աշխատուժ ընդունող պետության։ Արսեն Թորոսյանը նաև նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի կայուն աճ, ինչը նպաստում է զբաղվածության մակարդակի բարձրացմանը, սոցիալ-տնտեսական ակտիվության խթանմանը և միաժամանակ նոր հնարավորություններ է ստեղծում օտարերկրյա մասնագետների ներգրավման համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով