Տիգրան Բալայանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցող բանաձև ընդունելու համար

Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձևի ընդունման համար։ «Շնորհակալ ենք Եվրախորհրդարանի պատգամավորներին մինչև Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովներն այս բանաձևն ընդունելու համար։ Սա Եվրոպական խորհրդարանի կողմից աջակցության հզոր ազդանշան է Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և մեր համատեղ գործընկերության խորացման հանձնառության նկատմամբ»,-նշել է Տիգրան Բալայանը։ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ապրիլի 30-ին քվեարկվել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։ Բանաձևին կողմ էր քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով