Ալի Թահերի գրավումն ամրապնդում է Իսրայելի վերահսկողությունը Լիբանանում անվտանգության գոտու նկատմամբ. Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) կողմից Ալի Թահեր լեռնաշղթայի տակ գտնվող ստորգետնյա համալիրում «Հեզբոլլահ» շարժման հենակետի գրավումն ամրապնդում է ԻՊԲ-ի ներկայությունը Լիբանանի հարավում։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը: Կացը նաև շեշտել է, որ Իսրայելը դուրս չի գա Լիբանանում «անվտանգության գոտուց», մինչև «Հեզբոլլահ»-ը լիովին չզինաթափվի, և չվերանա Իսրայելի հյուսիային շրջանների բնակիչներին սպառնացող վտանգը։ «Ալի Թահերի գրավումը կարևոր քայլ է այս նպատակին հասնելու գործում», – ասել է Կացը՝ հղում անելով սեպտեմբերի 3-ի հայտարարությանը, որ ԻՊԲ-ն գրավել է Լիբանանի հարավի այդ կարևոր բարձունքը։ Նրա խոսքով՝ այս գործողությունը «նշանավորում է Լիբանանի հարավում անվտանգության գոտում վերահսկողության հաստատման փուլի ավարտը»։ Նա նշել է, որ Ալի Թահերը գրավելու որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ հետախուզությունը հայտնել է, որ այնտեղ են գտնվում «Հեզբոլլահ»-ի հրամանատարական և կառավարման թունելներ, որոնք ծառայում են որպես շարժման վերջին առաջադիրք Նաբատիեի նահանգում։ Իր հերթին, Xinhua գործակալությունը հաղորդում է, որ «Հեզբոլլահ»-ը հերքել է ԻՊԲ-ի պնդումները, որ իսրայելական զորքերը գրավել են ռազմավարական Ալի Թահերի բարձունքը։ Շարժումը հայտնել է, որ տվյալ հատվածում իսրայելական ռազմական ներկայություն չկա, այնտեղ տեղակայված են իր զինյալները և վերահսկում են տարածքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12416

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով