Հայաստանում Մոնտեսսորի մեթոդաբանության պատմությունն արդեն 15 տարվա ճանապարհ ունի։ 35 երեխայով իր գործունեությունը սկսած փոքրիկ կենտրոնն այսօր վերածվել է զարգացող կրթական համակարգի՝ երկու կենտրոնով և նոր՝ «Մոնտեսսորի Սիթի» մասնաշենքով։ Այստեղ երեխաների զարգացումը կառուցված է ինքնուրույնության, փորձելու և սեփական գործողությունների արդյունքը հասկանալու գաղափարի շուրջ։ Հատուկ միջավայրը և Մոնտեսսորիի մեթոդաբանությանը համապատասխան պարագաները երեխաներին հնարավորություն են տալիս սովորել խաղի, փորձի և ամենօրյա գործունեության միջոցով։ Նոր կենտրոնի ստեղծումը պահանջել է նաև զգալի ներդրումներ, այդ թվում՝ էներգաարդյունավետ լուծումների ուղղությամբ։ Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ մասնաշենքում տեղադրվել են արևային վահանակներ , որոնք հնարավորություն կտան նվազեցնել էներգիայի ծախսերը և խնայված միջոցներն ուղղել կենտրոնի հետագա զարգացմանը։ Իսկ զարգացման հաջորդ նպատակը սեփական դպրոցն է՝ ևս մեկ քայլ դեպի Հայաստանում Մոնտեսորի կրթական միջավայրի ընդլայնում։ Տեսանյութն՝ այստեղ conversebank.am , 010 511 211 Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



