Իրանում հարսանիքի վայրում միջադեպն ամերիկյան զինամթերքի ուղիղ հարվածի հետևանք է

Երեքշաբթի օրը Իրանի հարավում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 68 մարդ, ամենայն հավանականությամբ, ամերիկյան զինամթերքի ուղիղ հարվածի հետևանք է, այլ ոչ թե մեկ այլ թիրախիցանդրադարձման. գրում է Reuters-ը։ Քուհեսթակ փոքր քաղաքում տեղի ունեցած միջադեպը վերստին բորբոքել է Իրանի հետ ԱՄՆ պատերազմում քաղաքացիական զոհերի վերաբերյալ մտահոգությունները՝ դառնալով ամենադրամատիկ դեպքը փետրվարից ի վեր, երբ հրթիռը հարվածեց իրանական տարրական դպրոցին՝ սպանելով ներսում գտնվող տասնյակ երեխաների և ուսուցիչների։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ իր ուժերը սեպտեմբերի 1-ին բազմաթիվ հարվածներ են հասցրել Իրանի հարավում՝ թիրախավորելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռադարային համակարգերը և կապի օբյեկտները։ Այս հարվածաշարը պատասխան էր Ծոցի շուրջ ամերիկյան ռազմական օբյեկտների վրա իրանական ավելի վաղ իրականացված հարձակումներին։ ԱՄՆ զինվորականները հայտարարել են, որ տեղյակ են հաղորդագրություններին և ուսումնասիրում են դրանք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12432

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով