Առցանց տաքսիների վարորդները քննարկում են ունեցել ՄՍՇՊՀ-ի նախագահի, Երևանի փոխքաղաքապետի և ԱԲ նախարարության ներկայացուցչի հետ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում կառույցի նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների հետ։ Նիստին հրավիրված էին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցիչը։ Ինչպես տեղեկանում է Հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, Գեղամ Գևորգյանը հանդիպման սկզբում ներկայացրել է Yandex Go-ի հետ վարորդների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով իրականացված մի շարք աշխատանքներ։ Մասնավորապես՝ Կարգավորվել են գնագոյացման հարցերը , սահմանափակվել է բազային գնից երեք անգամ աճը, եռամսակային կտրվածքով այն չի կարող գերազանցել դեպքերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը, իսկ 2 անգամից հետո ավելացող հատվածի մասով Yandex հարթակը միջնորդավճար չի գանձում՝ թողնելով ամբողջ գումարը վարորդին և տաքսոպարկին։ Սահմանվել են թույլատրելի մեքենաների արտադրության հստակ ժամկետներ։ «Ստարտ»-ի համար՝ մեքենայի արտադրության տարեթվից առնվազն 10 տարի, իսկ ավելի բարձր կատեգորիաների համար՝ 4 տարի երաշխավորված ժամկետ։ Մայրաքաղաքի 36 խաչմերուկներում , որտեղ կայանումն արգելվում է, հարթակը թույլ չի տալիս պատվեր կատարել։ Այն դեպքում, երբ կայանումը 1 րոպեից ավել արգելվում է, սպառողին ցուցադրվում է համապատասխան տեղեկատվություն։ «Բիզնես» կատեգորայում ավելացվել է «Ինքս կբացեմ դուռը» կոճակը , որը կանխում է ուղևորի և վարորդի մոտ տարընկալումների և հետևաբար ցածր գնահատականների առաջացման ռիսկը։ Գաղտնի գնորդով ստուգման ընթացքում դուռը չբացելու հանգամանքը հանվել է գնահատման ցանկից։ Գործարկվել է լոուքոստեր ծառայությունը , այս պահին կատարվում են տեխնիկական շտկումներ և հարթակի աշխատանքի մոնիթորինգ։ Յանդեքս պլյուս բաժանորդագրությունն ամբողջովին իրականացվում է ընկերության կողմից։ Վարորդները ստանում են հետվճար երթերի իրականացումից հետո։ Բացի այդ, մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն Հաբի ձևավորման աշխատանքները՝ ստեղծելով Յանդեքսի հետ ուղիղ աշխատելու հնարավորություն, քննարկման փուլում է 5000 դրամը գերազանցող պատվերների դեպքում միջնորդավճարի գանձման հարցը։ Հանդիպմանը ներկա վարորդները ներկայացրել են իրենց դիտարկումներն առաձին հարցերի վերաբերյալ։ Գեղամ Գևորգյանը հորդորել է հսնդիպման մասնակիցներին խախտումներ արձանագրելու դեպքում փաստերը ներկայացնել հանձնաժողով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12450

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով