Ավտովթար՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ

Սեպտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Հայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Մխիթար Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Արմեն Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 38-ամյա Արմեն Դ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12476

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով