SpaceX-ի և NASA-ի հաջորդ համատեղ առաքելությունը դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) սեպտեմբերի 12-ին չի իրականացվի։ «Crew-13» առաքելությունը հետաձգվել է «SpaceX»-ի «Dragon» տիեզերանավի շարժիչային համակարգում օքսիդիչի արտահոսք հայտնաբերելու պատճառով։ NASA-ից հայտնել են, որ SpaceX-ի և NASA-ի մասնագետները լրացուցիչ փորձարկումներ և տվյալների ուսումնասիրություն են իրականացնում։ Անհրաժեշտ աշխատանքների ավարտից հետո նոր մեկնարկի ամսաթիվ կհայտարարվի։ Crew-13-ի շրջանակում ՄՏԿ են ուղևորվելու NASA-ի տիեզերագնացներ Ջեսիկա Ուոթքինսն ու Լյուք Դելեյնին, Կանադայի տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջոշ Կուտրիկը և «Ռոսկոսմոս»-ի ներկայացուցիչ Սերգեյ Տետերյատնիկովը։ Նրանք կայանում կմնան մոտ յոթ ամիս։ Առաքելությունը նախատեսվում է իրականացնել Falcon 9 հրթիռով՝ Քեյփ Քանավերալից։



