Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր

Լիտվայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխխոսնակ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից: «Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգին՝ գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև փոխգործակցության ներկայիս մակարդակը։ Դեսպան Մարգարյանը ներկայացրել է Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների 35-ամյա հոբելյանի շրջանակներում դեսպանության կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը։ Մտքեր են փոխանակվել միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12482

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով