Երևանի քաղաքապետարանը, իր ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնում («ՀայԱրտ» Կենտրոն) սեպտեմբերի 22-ից ներկայացնում է հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից և ամենաերևելի ներկայացուցիչ՝ Գագիկ Հարությունյանի 80-ամյա հոբելյանին նվիրված հետահայաց ցուցահանդեսը։ Գեղարվեստական լուսանկարչության հայ անվանի վարպետի լայնածավալ ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյա և Լուսանկարչության 200-ամյա հոբելյանների կապակցությամբ և հանդիսանում է Գագիկ Հարությունյանի ստեղծագործունեության ամբողջական վերարժևորման, հանրահռչակման և միջազգայնացման նախաձեռնություն։ Սեպտեմբերի 22, ժամը 19:00, Արդի Արվեստի Կենտրոն (Մաշտոցի պողոտա 7ա)։



