Մենք փոխել ենք Մերձավոր Արևելքի դիմագիծը․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ դեռևս 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պատկերացրել է, որ Իսրայելը կփոխի Մերձավոր Արևելքի դիմագիծը։ «Ո՞վ կարող էր հոկտեմբերի 7-ին պատկերացնել, որ մենք կփոխենք Մերձավոր Արևելքի դիմագիծը։ Ես՝ կարող էի»,- ասել է Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ իր նպատակներից մեկն ի վերջո Իրանի հետ առճակատման հասնելն էր։ «Իմ նպատակն այն էր, որ ի վերջո մենք առերեսվելու ենք Իրանի հետ»,- նշել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակման դեպքում Թեհրանը ծանր հարված կստանա։ «Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, այնպիսի հարված կստանա, որի մանրամասների մեջ ես չեմ ցանկանում մտնել»,- ասել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12573

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով