Բարձր մակարդակի շփումները նոր շունչ են հաղորդել հայ-ուկրաինական հարաբերություններին․ Թորոսյան

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից: Իր ելույթի ընթացքում նախարար Թորոսյանը Կառավարության անունից շնորհավորել է Ուկրաինայի բարեկամ ժողովրդին տոնի առթիվ և շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Ուկրաինայի հետ բարեկամության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները նոր շունչ են հաղորդել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին։ Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև հումանիտար, կրթական, տնտեսական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերի և աշխատանքների կարևորությանը՝ նշելով, որ համատեղ ջանքերով նոր խթան կարող են հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։ Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու փոխադարձ համագործակցության միջոցով նպաստել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12582

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով