Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Եմենի հյուսիսում գտնվող Ալ Ջաուֆ նահանգում հութիների հրամանատարական կենտրոնին հասցված հարվածի հետևանքով սպանվել են չորս իրանցի և լիբանանցի ռազմական խորհրդականներ։ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Եմենի ռազմական աղբյուրներին, հայտնել է, որ զոհվածները կապված են եղել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ։ Թե ով է հարվածը հասցրել հութիների հրամանատարական կենտրոնին, առայժմ չի հաղորդվում։ Հութիները, Իրանը և «Հեզբոլլահ»-ը տեղեկությունը պաշտոնապես չեն մեկնաբանել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12582

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով