Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը չմասնակցեց «Օլիմպիակոս»-ի խաղին: Հունաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրում «Օլիմպիակոս»-ն արտագնա խաղում մրցեց «Վոլոս»-ի հետ: «Օլիմպիակոս»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: Առաջին կեսի ավելացված 3-րդ րոպեին աչքի ընկավ Ժոտա Սիլվան, որն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը: Հանդիպման վերջնամասում՝ 76-րդ րոպեին, «Վոլոս»-ը վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Կոմբան: «Վոլոս» – «Օլիմպիակոս»՝ 1:1: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նաիր Տիկնիզյանը «Օլիմպիակոս»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չմասնակցեց խաղին:



