Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Ամեն օր անցնելով Հանրապետության փողոցով՝ գուցե չեք էլ պատկերացնում, թե ինչպիսի գեղեցկություն է պահպանվել այս դռների հետևում։ Հանրապետության 32 հասցեում ամփոփված է Երևանի պատմության մի մասնիկը։ Տարիներ շարունակ հանրության համար փակ այս տարածքը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ շուտով իր դռները կբացի բոլորի առջև։ 2017 թվականին շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էր երեք հասարակական կազմակերպությունների։ 2024 թվականին շենքը հանձնվել է Երևան համայնքին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքված հուշագրի համաձայն՝ այստեղ կկազմակերպվի հայ անվանի արվեստագետ Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցադրությունը։ Իր ինքնատիպ հողանկարներով հայտնի արվեստագետի աշխատանքներն ընդգրկված են նաև Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի՝ MoMA-ի և Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուներում։ Տեսանյութը՝ այստեղ



