Հայաստանը ԵՄ ուղղությամբ 2֊3 տարվա տնային աշխատանք պիտի կատարի՝ առանց Վրաստանին նայելու

Հարավային Կովկասում փոխվում է մի հավասարակշռություն, որը երեք տասնամյակ գրեթե անշարժ էր։ Վրաստանը տարածաշրջանի արևմտյան դարպասն էր՝ Եվրամիության թեկնածու, Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկեր, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի համար՝ դեպի Սև ծով հիմնական ճանապարհ։ Հայաստանը Ռուսաստանի տնտեսական և անվտանգային համակարգի մեջ էր։ Այսօր այդ երկու երկրները շարժվում են հակառակ ուղղություններով։ Հայաստանը հայտարարում է Եվրամիության անդամակցության նպատակ, խորացնում հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, TRIPP-ով փորձում է բացել նոր հաղորդակցություններ դեպի Ադրբեջան և Թուրքիա։ Վրաստանի եվրոպական գործընթացը փաստացի սառեցված է, Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերությունը՝ խաթարված, իսկ Չինաստանի քաղաքական և տնտեսական ներկայությունը մեծանում է։ Բայց աշխարհագրությունը Վրաստանի օգտին է։ Միջին միջանցքը մեծացնում է նրա նշանակությունը, Անակլիան մտել է շինարարության նոր փուլ, Թուրքիան և Ադրբեջանը մնում են առանցքային գործընկերներ։ Միաժամանակ Ռուսաստանի վերահսկողության տակ է Վրաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մոտ 20 տոկոսը։ Ստացվում է նոր պարադոքս. Հայաստանը քաղաքականապես մոտենում է Եվրոպային, Վրաստանը՝ հեռանում, բայց Եվրոպա տանող Հայաստանի ճանապարհը դեռ մեծապես անցնում է հենց Վրաստանով։ Ուրեմն Հարավային Կովկասում ո՞վ է իրականում ուժեղացնում իր դիրքը, ո՞վ՝ կորցնում: Զրույց վրացի կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեաշվիլիի հետ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12582

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով