Խաղաղությունը միայն սահմանների, ճանապարհների ու պայմանագրերի մասին չէ։ Միջազգային իրավունքի ամենահին տրամաբանություններից մեկն ասում է՝ նույնիսկ հակամարտության ժամանակ մարդը չի դադարում իրավունքների կրող լինելուց, իսկ խաղաղության ժամանակ այդ պարտավորությունը միայն ավելի է ծանրանում։ Այսօր Բաքվում պահվում է 19 հայ։ Նրանց մի մասի դատավարությունների օրինականությունը վիճարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջել է ոչ միայն տեղեկություններ նրանց պահման պայմանների և առողջության մասին, այլև դատավճիռների պատճենները կամ պատճառաբանված ամփոփագրերը։ Եթե Հայաստանը և Ադրբեջանը խոսում են խաղաղության մասին, ապա ազատությունից զրկված մարդը չի կարող մնալ այդ խաղաղության լուսանցքում։ Արդար դատաքննությունը, մարդկային արժանապատվությունը, ընտանիքի հետ կապը և արդյունավետ միջազգային պաշտպանության իրավունքը խաղաղության հավելվածներ չեն։ Դրանք այն չափանիշներն են, որոնցով կարելի է ստուգել՝ խաղաղությունն իրականում իրավական կարգ է դառնում, թե մնում է քաղաքական պայմանավորվածություն։ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյան Առավել մանրամասն՝ տեսանյութում



