Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել․ 3+3 ձևաչափը նոր իրողություններին չի համապատասխանում. Բերուջանյան

Բիշքեկում Փաշինյան–Փեզեքշիան հանդիպում տեղի չունեցավ, բայց Հայաստանի համար իրանական ուղղությամբ շատ ավելի խորքային գործընթաց է հասունանում։ Հայ–ռուսական հարաբերությունների վերաֆորմատավորումը փոխում է նաև Հայաստան–Իրան հարաբերությունների հին տրամաբանությունը։ Տասնամյակներ շարունակ Թեհրանը Հայաստանին մեծապես դիտել է ռուսական ազդեցության գոտու մաս և Երևանի հետ հարաբերություններում ստիպված է եղել հաշվի առնել Մոսկվայի գործոնը։ Այսօր այդ համակարգը թուլանում է։ Հայաստանը խորացնում է հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրամիության և Հնդկաստանի հետ, իսկ Իրանի հյուսիսային սահմանին հայտնվում են խաղացողներ, որոնց Թեհրանը ռազմավարական հակառակորդներ է համարում։ Սակայն ուշագրավ է, որ Իրանի արձագանքը Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձին առայժմ շատ ավելի զուսպ է, քան Ռուսաստանինը։ Այստեղից էլ առաջանում է գլխավոր հարցը՝ Ռուսաստանի ազդեցության նվազումը կարո՞ղ է բացել Հայաստան–Իրան հարաբերությունների նախկինում կաշկանդված հնարավորությունները, թե՞ ռուս–իրանական մերձեցումը Մոսկվային թույլ կտա Թեհրանի միջոցով պահպանել ազդեցությունը Հայաստանի վրա։ Սա հատկապես կարևոր է գազի հնարավոր թանկացման, իրանական այլընտրանքի, Հնդկաստանից Իրանի տարածքով սպառազինության մատակարարումների և ԱՄՆ–Իրան դիմակայության պայմաններում։ Միաժամանակ պետք է հասկանալ՝ այս նոր հավասարման մեջ որտեղ են Ադրբեջանն ու Թուրքիան, և ի՞նչ ապագա ունի 3+3-ը, երբ Հարավային Կովկասի ուժային դասավորությունն արդեն էապես փոխվել է։ Իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ փորձել ենք հասկանալ՝ ինչպե՞ս է Թեհրանը դիտարկում Հայաստանի հեռացումը Մոսկվայից, կարո՞ղ է հայ–ռուսական հարաբերությունների վերափոխումը սկիզբ դառնալ նաև բոլորովին նոր Հայաստան–Իրան հարաբերությունների։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12588

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով