Ունիկալ պրոդուկտ պետք է առաջարկենք եվրոպացիներին․ շատ արագ քայլեր իրականացնելու ժամանակն է

Հայկական գինեգործության համար բացվում է հազվադեպ հնարավորություն։ Եվրամիության վերջին առևտրային արտոնությունը հայկական արտադրանքի, այդ թվում՝ գինու համար բացում է շուրջ 450 միլիոն սպառող ունեցող շուկայի դռները։ Բայց մաքսային դուռ բացել դեռ չի նշանակում շուկա գրավել։ 2025-ին Հայաստանը արտադրել է շուրջ 7.7 միլիոն լիտր գինի, արտահանել՝ մոտ 4.1 միլիոն լիտր, և արտահանման գրեթե 80 տոկոսը դեռ բաժին է ընկել Ռուսաստանին։ Մինչդեռ Վրաստանը տարեկան արտահանում է տասնյակ միլիոնավոր լիտրեր և տարիներ շարունակ պետական մակարդակով ներդրումներ է անում ոչ միայն գինու որակի, այլև վրացական գինի բրենդի միջազգային առաջխաղացման մեջ։ Հայաստանի առաջիկա հինգ տարվա խնդիրը հետևաբար շատ ավելի մեծ է․ կարո՞ղ ենք խաղողի այգուց մինչև շիշալցում ստեղծել վերահսկելի, բարձրարժեք հայկական արտադրանք, խաղողագործությունը դարձնել եկամտաբեր բիզնես և հայկական գինին՝ ճանաչելի միջազգային բրենդ՝ միաժամանակ չկորցնելով ռուսական շուկան և նվաճելով եվրոպականը։ Այս մասին զրուցել ենք Altterra Wines ընկերության օպերացիոն տնօրեն Նարեկ Սանթուրյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12665

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով