«Երևանյան» լճին հարակից ձորում հրդեհ էր բռնկվել

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։01-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Երևանյան» լճին հարակից ձորում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Այրվում է խոտածածկույթ և եղեգնուտ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։55-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12670

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով