Հայաստանի նոր արտաքին քաղաքականության ուրվագիծը: Վերջին մի քանի օրերի զարգացումները սկսում են ուրվագծել Հայաստանի արտաքին քաղաքականության նոր, շատ ավելի մեծ պատկերը։ Խաղաղությունը փորձ է արվում վերածել ոչ միայն անվտանգության, այլև արտաքին քաղաքական ռեսուրսի՝ բացել սահմանները, վերականգնել երկաթուղիները, ստեղծել առևտուր նախկին հակառակորդի հետ և Հայաստանի շուրջ ձևավորել փոխկախվածությունների այնպիսի ցանց, որը կփոխի նաև երկրի աշխարհաքաղաքական կշիռը։ Բաքուն արդեն հայկական ապրանք է գնում, Երևանն ու Բաքուն պայմանավորվում են շարունակել սահմանազատումը, Թուրքիայի հետ օրակարգ են վերադառնում Մարգարան ու Ախուրիկը, Ռուսաստանը պատրաստ է քննարկել անհրաժեշտ երկաթուղային հատվածների վերականգնումը։ Եվ այս փոփոխվող քարտեզի կենտրոնում Պուտին–Փաշինյան հանդիպումն է, որտեղ առաջին անգամ այդքան բաց բախվեցին երկու տրամաբանություններ․ Մոսկվան ուզում է իմանալ Հայաստանի վերջնական ընտրությունը, Երևանն ասում է՝ ընտրությունը կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը կունենա իրական այլընտրանք։ Ուրեմն ի՞նչ է իրականում փոխվում Հայաստանի շուրջ, և արդյո՞ք Երևանը փորձում է փոխել ոչ միայն իր արտաքին քաղաքական ուղղությունը, այլ այն պայմանները, որոնց մեջ ստիպված է եղել արտաքին քաղաքականություն վարել։ Հյուրը քաղաքագետ Սամվել Մելիքսեթյան Առավել մանրամասն՝ տեսանյութում



