Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով

Չինաստանը տասնյակ միլիարդավոր դոլարներ կուղղի պետական սեփականություն հանդիսացող ութ բանկերի և ապահովագրական ընկերությունների կապիտալի համալրման նպատակով։ Ինչպես հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը, Չինաստանի ֆինանսների նախարարության գլխավորությամբ իրականացվող միջոցների հատկացման ընդհանուր ծավալը կկազմի 360 միլիարդ յուան (53.6 մլրդ դոլար)։ Գործակալության հաղորդմամբ՝ այս քայլը «կնպաստի դրանց գործունեության կայունության, ռիսկերի դիմակայունության և իրական տնտեսությանը ծառայելու կարողությունների հետագա ամրապնդմանը»։ Ֆինանսական փաթեթը կուժեղացնի երեք խոշոր վարկատու բանկերի և հինգ ապահովագրական ընկերությունների ֆինանսական դիրքը։ Դրանց շարքում են Չինաստանի Արդյունաբերական և առևտրային բանկը, Չինաստանի գյուղատնտեսական բանկը և Չինաստանի արտահանման և վարկերի ապահովագրական ընկերությունը։ Global Times պարբերականի հաղորդմամբ՝ այս քայլը «բանկերին և ֆինանսական հաստատություններին ավելի շատ ռեսուրսներ կտա իրական տնտեսության վարկավորման ուղղությամբ, միաժամանակ ամրապնդելով արտաքին ցնցումներին դիմակայելու նրանց կարողությունը՝ համաշխարհային ֆինանսական անորոշության պայմաններում»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12604

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով