Անօրինական միգրացիայի դեմ բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների Անգլիայի հարավային Պորտսմութ քաղաքում: Այդ մասին հաղորդել է The Daily Telegraph պարբերականը: Սեպտեմբերի 6-ին Պորտսմութ են տեղափոխվել անօրինական միգրանտներ այն նավից, որը բրիտանական իշխանությունները կալանել էին Լա Մանշում։ Դրանից հետո Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի բազաներից մեկը հյուրընկալող նավահանգստային քաղաքում ինքնաբուխ բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց մասնակցել է շուրջ 500 մարդ։ Ցուցարարները փակել են նավահանգիստ տանող ճանապարհները, որտեղ, ենթադրաբար, գտնվում են միգրանտները։ Ակնկալվում է, որ նրանց Պորտսմութից կտեղափոխեն Մանստոն, որտեղ գործում է միգրանտների պահման կենտրոն։ Անկարգությունները ցրելու ընթացքում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, սակայն ցուցարարներին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը և մտնել փոքր նավերի կայանատեղիի տարածք։ 2018 թվականից ի վեր ավելի քան 205 հազար անօրինական միգրանտ Լա Մանշը փչովի նավակներով հատել և հասել է Մեծ Բրիտանիա։



