ԱՄՆ նախագահի դեմ ապրիլի 30-ին մահափորձ կատարելու համար մեղադրվող Քոուլ Թոմաս Ալենը չի վիճարկել դատավարության ընթացքում կալանքի տակ գտնվելու վերաբերյալ դատարանի որոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դատարանի դահլիճից տեղեկացրել է РИА Новости-ի թղթակիցը։ Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Ալենը ապրիլի 25-ին կրակոցներ էր արձակել Washington Hilton հյուրանոցում՝ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր Գաղտնի ծառայության մեկ գործակալ: Կասկածյալը տեղում ձերբակալվել էր։



