Կոսովոն սեպտեմբերի 7-ին համաձայնագիր է ստորագրել Գազայի հատվածի համար նորաստեղծ Միջազգային կայունացման ուժերին միանալու վերաբերյալ։ Այս մասին նշել է Խաղաղության խորհուրդը X հարթակում գրառման մեջ: Համաձայնագիրը ստորագրվել է Կոսովոյի, ԱՄՆ-ի կողմից աջակցվող Խաղաղության խորհրդի և Միջազգային կայունացման ուժերի ներկայացուցիչների կողմից Պրիշտինայում կայացած արարողության ժամանակ: «Կոսովոն կարևոր աջակցություն կցուցաբերի Գազայում նախագահ Թրամփի 20- կետանոց խաղաղության ծրագրի առաջխաղացման առաքելությանը», – նշված է գրառման մեջ։ Կոսովոյի խորհրդարանն ապրիլին հաստատել էր կառավարության որոշումը զորքեր ուղարկելու վերաբերյալ։ Մինչ այժմ Միջազգային կայունացման ուժերում ընգրկվելու հանձնառություն է ստանձնել հինգ երկիր, այդ թվում՝ Ինդոնեզիան, Մարոկկոն, Ղազախստանը, Ալբանիան և Կոսովոն։ Բացի այդ, Եգիպտոսն ու Հորդանանը պարտավորվել են մարզել ոստիկաններին։ Զորքերի տեղակայման վերաբերյալ պաշտոնական ժամանակացույց դեռևս չկա։



