Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Երվանդ Քոչարի փողոցում առաջին անգամ իրականացվել է առանց հենասյուների, կախովի էներգախնայող լուսատուներով արտաքին լուսավորության նախագիծ։ Սա Երևանում իր տեսակի մեջ միակն է, և հետագայում փորձը կկիրառվի նաև մայրաքաղաքի այլ փողոցներում»։



