> —> ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Նորիկ Բերնեցյանին պատկանող (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Կ․ Դեմիրճյան 25/2) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից. ձեռքերի և հումքի լվացման լվացարանները տեղակայված չեն եղել առանձին և իրարից հնարավորինս հեռավորության վրա. սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի պատրաստման գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման աշխատանքների, ինչպես նաև միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը. սարքավորումները, մասնավորապես` խոհանոցի գազօջախը և սառնարանը, չեն պահվել բարվոք վիճակում. սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։



