5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձ կալանավորվել է

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստան: Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել է թմրամիջոցների տեղադրման վայրը, որտեղ փաթեթները վերցնելու պահին ձերբակալվել են Երևան քաղաքի բնակիչներ Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն, Դ.Բ.-ն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նրանց նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առաձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը): Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն և Դ.Բ.-ն կալանավորվել են: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12959

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով