Չինաստանի հարավարևելյան Ցզյանսի նահանգում սելավի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Սելավը սեպտեմբերի 5-ի վաղ առավոտյան իջել է Ցզյան քաղաքի շրջանում։ Եվս 7 մարդ համարվում է անհետ կորած։ Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց մասնակցում է ավելի քան 170 մարդ։ Իրականացվում են նաև ճանապարհների ամրացման և երկրաբանական նոր աղետները կանխելու աշխատանքներ։



