Բյուրեղավանի պացիենտների վիճակը բարելավվում է․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակին: «Նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն: ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվել է նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերներիը և «Վեոլիա ջուր» ընկերությունը: Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում: Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքերը»,- տեղեկացրել է Ավանեսյանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12765

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով