«Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի․ Երևանի քաղաքապետարան

Երևանի ավագանու որոշմամբ՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի. սա ըստ էության, տրամաբանական շարունակությունն է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծման: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նախաձեռնությունը միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը՝ Երևանի երթևեկության կառավարման և հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից։ Առաջնային աշխատանքը, որն իրականացվել է, ուղղված է հենց այդպիսի տվյալների կենտրոնացմանը, և առաջին նախագիծը, որը սկիզբ է առել՝ դա Տվյալների միասնական պահոցի ստեղծումն է, որտեղ կուտակվում են քաղաքի թվային համակարգերից գեներացվող տվյալները, որոնք կարող են վերաբերել և վերաբերում են Երևան քաղաքի երթևեկությանը։ Տեսախցիկների միջոցով պետք է իրականացվեն համապատասխան հոսքերի հաշվարկներ՝ օրվա տարբեր ժամերին տարվա տարբեր ամիսներին։ Գրեթե ամբողջությամբ գույքագվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը: Նախատեսվում է ստեղծել նոր լուսացուցային ենթակառուցվածք, մինչ այդ, գործող լուսացուցային համակարգը հնարավոր է կարգաբերել այնպես, որպեսզի էական փոփոխություններ քաղաքի բեռնվածության առումով նկատելի լինեն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12762

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով