Կազմվել է 33 արձանագրություն․ Երևանի քաղաքապետարան

Սեպտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում՝ թույլ տրված վարչական իրավախախտումների փաստերի կապակցությամբ կազմվել է թվով 33 արձանագրություն։ Մասնավորապես՝ առևտրային օբյեկտները առանց թույլտվության ժամը 24:00-ից հետո աշխատեցնելու համար թվով 13, առանց թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում գործունեություն իրականացնելու համար թվով 12, առանց թույլտվության հեստապարային ակումբի գործունեություն իրականացնելու համար թվով 2, լռության կանոնները խախտելու համար թվով 2 և առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 4։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12863

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով