հասարակական կազմակերպություններին՝ արտաքին սոցիալական գովազդը սոցիալական գովազդ ճանաչող համայնքային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։ Հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել հասարակական կազմակերպությունների մեկ կամ երկու ներկայացուցիչ՝ համապատասխան ոլորտում փորձառությամբ։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել ցանկացող անձինք կարող են մինչև սույն թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ սահմանված ձևաչափով՝ կից ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: Դիմումները կարող եք ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am կայքի էլեկտրոնային հարթակի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Մանրամասների համար՝ 011 514 212։



