Մենք արդեն հաղթում ենք. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ամերիկայում ապրուստի նվազագույն զամբյուղի թանկացման համար մեղադրել է նախորդ վարչակազմերի «կանաչ» քաղաքականությունը և հայտարարել, որ իր օրոք «արագորեն» նվազեցրել են «սննդամթերքի և գրեթե բոլոր մյուս ապրանքների» գները։ Նա նշել է, որ «նավթի գները կսկսեն ընկնել հենց որ հաղթենք Իրանի դեմ պատերազմում»։ «Մենք կհաղթենք։ Մենք արդեն հաղթում ենք։ Մենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը»,- ասել է նա։ Թրամփը նաև հայտարարել է, որ Պարսից ծոցի և Օմանի ծոցի միջև ընկած ջրային ուղին պետք է վերանվանվի «Թրամփի նեղուց»։ «Վստահ եմ՝ իրանական ղեկավարությունը հիացած կլինի դրանից»,- ասել է նա։ Թրամփը հավելել է, որ Իրանը «51 տարի շարունակ եղել է ագրեսոր Մերձավոր Արևելքում», և որ «հիմա նրանք այլևս ագրեսոր չեն»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12878

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով