Հորմուզի նեղուցով փոխադրվող նավթի և նավթամթերքի ծավալը կազմում է օրական մոտ 11 միլիոն բարել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ «Յոթ օրվա ընթացքում նեղուցով նավերով դուրս տարվող նավթի և նավթամթերքի միջին ծավալը կազմել է օրական 11 միլիոն բարելից փոքր-ինչ պակաս։ Եվս 3–5 միլիոն բարել օրական անցնում է նեղուցը շրջանցող խողովակաշարերով», – ասել է նա Bloomberg TV-ին տված հարցազրույցում։ Ռայթի պնդմամբ՝ ԱՄՆ ռազմանավերը օգնում են նավերին անցնել Հորմուզի նեղուցով։



