Վրաստանում խոստացել են հետևել իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Վրաստանի իշխանությունները կպահպանեն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից իրանական ավիաընկերությունների դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները: Այդ մասին ասվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում ներառել էր 35 իրավաբանական անձի և Եգիպտոսի մեկ քաղաքացու: Սահմանափակումներ են մտցվել ավիափոխադրումների ոլորտում գործող 35 ավիաընկերությունների և այլ ընկերությունների նկատմամբ: Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տեղեկատվական ցուցատախտակի տվյալներով՝ իրանական Qeshm և Varesh ավիաընկերությունները շարունակում են կանոնավոր չվերթներ կատարել Իրանից Թբիլիսի: «Քանի որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ընդլայնված պատժամիջոցների ցանկում ներառված են այն ավիաընկերությունները, որոնք ներկայումս օդային հաղորդակցություն են իրականացնում Վրաստանի և Իրանի միջև, վրացական կողմը, ինչպես և մյուս դեպքերում, այժմ էլ կգործի միջազգային պատժամիջոցների ռեժիմին համապատասխան», – ասվում է հայտարարության մեջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12919

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով