Իսպանիայի ափերի մոտ հարյուրից ավել միգրանտ է փրկվել

Իսպանիայի Էլ Յերո կղզու ափերի մոտ առնվազն 152 միգրանտ է փրկվել։ Այդ մասին X-ում հայտնել է Իսպանիայի ծովային անվտանգության և փրկարարական ծառայությունը։ Ծառայության տվյալներով՝ մարդիկ գտնվել են փոքր նավի վրա։ Միգրանտներին տեղափոխել են ափ։ Փրկվածների թվում է 130 տղամարդ և 22 կին։ Հաղորդվում է մեկ զոհի մասին։ EFE գործակալության փոխանցմամբ՝ ափ հասնելուց հետո միգրանտները հայտնել են, որ 15 օր առաջ մեկնել են Գամբիայից։ Ըստ իսպանական աղբյուրների՝ նավում ընդհանուր առմամբ եղել է 153 մարդ, որոնցից 152-ը ողջ են մնացել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12925

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով