Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Նրանք պարզաբանել են՝ պատճառը երկկողմ կապերը պահպանելու բոլոր միջոցներն արդեն սպառվել են: Տարիներ շարունակ աճող լարվածություն ԱՄԷ-ի՝ ալժիրյան սեպարատիստական խմբավորումների հետ շփումների, Լիբիայում և Սահելում ԱՄԷ-ի ռազմական ընդլայնման, ինչպես նաև Արևմտյան Սահարայի հարցում Աբու Դաբիի կողմից Մարոկկոյին ցուցաբերվող աջակցության շուրջ: Ալժիրն արդեն իսկ քայլ առ քայլ իջեցնում էր հարաբերությունների մակարդակը՝ հունվարին կրճատելով իր դիվանագիտական ներկայությունը, իսկ փետրվարին չեղարկելով օդային հաղորդակցության մասին երկկողմ համաձայնագիրը: ԱՄԷ-ի կողմից արձագանք դեռևս չկա:



